Բաժիններ՝

Քեթրին Էշթոնն Իրան կմեկնի առաջիկա շաբաթներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը պլանավորել է Իրան այցելել մոտակա շաբաթների ընթացքում: Այդ մասին Էշթոնը հայտարարել է Քուվեյթում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Էշթոնին հրավիրել է Իրան, և որ Էշթոնն ընդունել է այդ հրավերը: Դա կլինի Քեթրին Էշթոնի առաջին այցն Իրան: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս