Մոնիկա Սփիրի և նրա ամուսնու սպանության գործով ձերբակալվածներից 2-ը կին են
Վենեսուելացի գեղեցկուհի Մոնիկա Սփիրի և նրա ամուսնու սպանության գործով կա 7 ձերբակալված, որոնցից երկուսը կին են: Ինչպես հաղորդում է CNN-ը, Վենեսուելայի քննչական մարմինը հայտարարել է, որ մեղադրյալներ դեռ չկան, սակայն հետաքննությանն օգնել է Սփիրի տեսաձայնագրիչը, որը հայտնաբերվել է ձերբակալվածներից մեկի տանը: Պաշտոնատար անձինք հաստատել են, որ կան որոշակի ապացույցներ, որ ձերբակալվածներից ոմանք կապ ունեն հանցագործության մեկ այլ դեպքի հետ: Պատասխանատու անձինք հայտարարել են նաև, որ իրենք հակված են այն կարծիքին, որ սպանության դրդապատճառը ֆինանսական միջոցներն են:
«Միսս Վենեսուելան» և նրա ամուսինը սպանվել են իրենց երեխայի աչքի առաջ: Վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ, սակայն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Տեսանյութերը՝ այստեղ.