Բաժիններ՝

Սպանել են նախկին «Միսս Վենեսուելային» և նրա ամուսնուն

Վենեսուելայի գեղեցկության թագուհի Մոնիկա Սփիրը «Twitter»-ում իր երկրպագուներին մաղթել էր խաղաղություն, առողջություն և սեր: Այս գրառումից մեկ շաբաթ հետո հեռուստասերիալի 29-ամյա աստղը սպանվել է:

Հանցագործների զոհն է դարձել նաև նրա ամուսինը։ Նրանց 5-ամյա դուստրը վիրավորվել է։

Սպաերի և նրա ամուսնու ավտոմեքենան անսարք է եղել և կանգնած է եղել ճանապարհին. այդ պահին նրանց գնդակահարել են հանցագործները՝ երեխայի աչքերի առաջ։

Սփիրը 2004 թվականին դարձել էր Վենեսուելայի գեղեցկուհին և հաջորդ տարի ներկայացրել էր իր երկիրը «Miss տիեզերք» մրցույթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս