Դոլարը շարունակում է թանկանալ
Այսօր՝ հունվարի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.91 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով կամ 1.03 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 230 հազար դոլար։ Հիշեցնենք, որ ամերիկյան արժույթի բորսայական փոխարժեքը երեկ բարձրացել էր 1.7 դրամով։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը բարձրացել է մինչև 407դրամ, վաճառքինը՝ 410 դրամ: