Սպանված մատուցողուհին և վկան ամբաստանյալի հետ ինտիմ կապի մեջ են եղել . Փաստինֆո
22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց դատակոչված վկա՝ Միլենա Միրիջանյանը, ով ամբաստանյալի ընկերուհին է եղել, ով խոստացել էր ամուսնանալ վերջինիս հետ: Ըստ «Փաստինֆո»-ի՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, վկան հայտնել է, որ ամբաստանյալի և տուժող Մարիամ Հունանյանի հետ աշխատել է միևնույն հյուրանոցում: Ինքը և Մարիամը եղել են մատուցողուհիներ, իսկ Դավիթը՝ խոհարար: Վկայի խոսքով՝ Մարիամ Հունանյանն ընդամենը 3 օր է աշխատել իրենց հետ, սակայն ոչինչ չի խոչընդոտել Մարիամի և Դավիթի հետագա շփմանը: Ըստ վկայի՝ Դավիթը և Մարիամը ինտիմ կապի մեջ են եղել, ինչի մասին, ինչպես նշեց վկան, Դավիթն է իրեն պատմել. «Իհարկե առանց մանրամասների»:
Վկան նաև ասել է, որ իր և Դավիթի միջև ևս ինտիմ կապ է եղել: Հյուրանոցում աշխատելուց հետո որոշ ժամանակ անց, վկան խորտկարան է վարձակալել և այնտեղ աշխատել, և հենց այդ խորտկարանում էլ տեղի է ունեցել իր և Մարիամի միջև վիճաբանություն և ծեծկռտուք, որին, ի դեպ, մասնակից է եղել նաև Դավիթը: Ամբաստանյալը պարզաբանեց, որ այդ խորտկարանը, որը վարձակալական հիմունքներով աշխատացրել է Միլենան, պատկանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի նախկին պետի աներոջը, իսկ այդ մարդը Միլենայի մոր ընկերն է:
Նախկին գործընկերների միջև ծագած վիճաբանության պատճառն էլ, ըստ վկայի, խանդն է եղել: Քանի որ սպանված աղջիկն իրեն ասել է, որ ամուսնանալու է Դավիթի հետ: Ամբաստանյալն էլ պնդել է, որ վկան է խանդել, քանի որ Մարիամն անընդհատ զանգահարել է իրեն:
Ըստ վկայի՝ 2013թ. մայիս 7-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, Դավիթը զանգահարել է իրեն ու ասել, որ տաքսի նստի, իսկ ճանապարհին ինքը ևս կմիանա նրան: Վկան նշել է, որ երբ Դավիթը մեքենա է նստել իրեն տարօրինակ է պահել, իսկ հարցին պատասխանել է, որ սպանել է Մարիամին և ցույց տվել 2 լուսանկար, որը կատարել է հեռախոսով՝ սպանությունից հետո, ու անմիջապես ջնջել:
Իսկ դեպքի մանրամասները և սպանության գործիք համարվող դանակը Դավիթն իրեն արդեն ցույց է տվել, երբ սրճարանում նստած են եղել: Դատարանը նկատեց, որ վկան դեպքի մանրամասներն այնպես է պատմում, որ կարծես, թե ինքն այնտեղ է եղել: Վկան ասաց, որ Դավիթն է իրեն այդպես պատմել և սկսել է պատմել նույնը՝ այս անգամ երրորդ դեմքով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: