Բաժիններ՝

ԿԱՀ-ի ինքնահռչակ նախագահը հրաժարական է տվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԱՀ-ի ինքնահռչակ նախագահ Միշել Ջոտոդիան հրաժարական է տվել: Ջոտոդիան պետության ղեկավար էր դարձել 2013 թվականի մարտի վերջին՝ պետական հեղաշրջման արդյունքում: Պետության նախկին ղեկավար Ֆրանսուա Բոզիզեն մայրաքաղաք Բանգիից փախել էր արտասահման:

Մինչև իրեն երկրի նախագահ հռչակելը Ջոտոդիան ղեկավարում էր մուսուլմանական «Սելեկա» ապստամբական շարժումը: Այն բանից հետո, ինչ իսլամ դավանող Ջոտոդիան իրեն հռչակեց երկրի նախագահ, ողջ երկրում սկսվեց տեղային բախումներ իսլամականների ու քրիստոնյաների շահերը պաշտպանող գյուղական ոստիկանության միջև:

2013 թվականի դեկտեմբերի վերջին քրիստոնյա աշխարհազորայինների ջոկատները ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում հարձակում գործեցին երկու մուսուլմանական շրջանի վրա: ԿԱՀ-ում հարաբերական կայունությանն աջակցելու համար այդ երկրում են գտնվող Ֆրանսիան ու Աֆրիկյան միությունը ներկայացնող խաղաղապահները:

Ֆրանսիական նախկին գաղութ ԿԱՀ-ն անկախություն է ձեռք բերել 1960 թվականին: ԿԱՀ-ը հարուստ է բնական պաշարներով և բավականաչափ բարեբեր հողերով: Եվ չնայած դրան՝ նա շարունակում է մնալ որպես աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031