Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Վարդան Պետրոսյանի հետ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելել է Վարդան Պետրոսյանին: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դերասանի առողջական վիճակը լավ է:

«Առողջությունը լավ է արդեն, որևէ բողոք չունի, այսպես ներհայեցողության շրջան է իր համար, որովհետև պարզ է, որ այդ կորուստները, որ ունեցանք երիտասարդների, դրանք ահավոր մեծ բեռ են բոլորիս վրա: Միաժամանկ ինքը, այսպես, նայում է դեպի ապագա, ինքը որևէ քաղաքական աստառ չի տալիս, թեև ես պետք է ասեմ, որ  եթե այլ արվեստագետ լիներ, ասենք՝ պռոիշխանական, միգուցե այնտեղ ինքը հայտնված չլինի: Դրա համար ես կարծում եմ, որ հերթական անգամ  մեր օրենքը խտրականորեն է կիրառվում, և որևէ փախուստի վտանգ չի ներկայացնում Վարդան Պետրոսյանը: Իր տրամադրությունը լավ էր, ինքը շփվում է այնտեղ իր հարևանների հետ, որևէ բողոք չունի և ինքը հույս ունի ևս, որ արդարությունը կհաղթի մեր երկրում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս