Բուշեհրում երկրորդ ատոմակայանի կառուցման մեկնարկը պլանավորված է հաջորդ տարի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է հաջորդ տարի Բուշեհր քաղաքում սկսել նոր ատոմակայանի կառուցում: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինիս խոսքերով՝ ատոմակայանի կառուցումը կտևի մոտ 8 տարի: Ավելի վաղ Սալեհին հայտարարել էր, որ ատոմակայանի հզորությունը կազմելու է մոտ 5000 մեգավատտ, և որ այն կառուցելու է ռուսական կողմը:
Բուշեհրում առաջին ատոմակայանի կառուցումը մեկնարկել է 1974 թվականին: 2010 թվականի օգոստոսի 21-ին ԱԷՄԳ-ի տեսուչների վերահսկողության ներքո իրականացվեց Բուշեհրի ատոմակայանի գործարկումը: