Բաժիններ՝

«Սպարտակը» չի պատրատվում վաճառել Յուրա Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակեյբն այսօր «Ռ-Սպորտ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Սպարտակը» մերժել է հայ ֆուտբոլիստի գնման վերաբերյալ գերմանական և անգլիական ակումբների առաջարկները:

«Մովսիսյանի հետ կապված առաջարկներ եղել են, սակայն դրանցից ոչ մեկն ակումբի կողմից հավանության չի արժանացել: Յուրան «Սպարտակի» համար առանցքային խաղացող է, և մոսկվացիները մտադիր չեն նրան վաճառել: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա տրանսֆերային պատուհանի մնացած մասում»,- հայտարարել է Մակեյբը:

Նրա խոսքով, արդեն մի քանի ամիս է, ինչ Մովսիսյանը որոշ անգլիական և գերմանական ակումբների ուշադրության կենտրոնում է: Սակայն գործակալն այդ ակումբների անունները չի նշել:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 2012թ. դեկտեմբերին 4,5 տարվա համաձայնագիր է ստորագրել մոսկովյան «Սպարտակի» հետ, որի կազմում այս սեզոնում 12 գոլի հեղինակ է դարձել` արդեն 2 սեզոն անընդմեջ հավակնելով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողի տիտղոսին:

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս