Տաշած քարը գետնին չի մնա, Արամ MP3-ին Եվրոպան անպայման կգնահատի. Գոռ Սուջյան
Արտիստից է կախված, թե ինչպես կգնահատեն իրեն, և կարծում եմ` Արամ MP3-ի դեպքում կարևոր է, որ առաջին հերթին հենց իրեն գնահատեն, Newsbook-ի հետ զրույցում նշեց Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը: «Շատ ուրախ եմ, որ Արամն է «Եվրատեսիլ 2014»-ին ներկայացնելու Հայաստանը, նա մեր երկրում միակ արտիստն է և լավագույն ձայներից մեկը, որն արժանի է մասնակցելու Եվրատեսիլին»,- ընդգծել է Գոռը և նկատել, որ տաշած քարը գետնին չի մնա, և Արամին Եվրոպան անպայման կգնահատի:
Newsbook-ի այն հարցին, թե ինչ ժանրի երգ է կանախատեսում, որ Արամը կներկայացնի, Գոռը նկատել է, որ ոչ ոք իրավունք չունի որոշելու, երգը պետք է ընտրի արտիստը, որը պետք է լինի այնպիսին, որ արտիստն իրեն ազատ ու անկեղծ կզգա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: