Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով աշխատանքից հեռացվել է ոստիկանության 350 ներկայացուցիչ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են Անկարայի 350 ոստիկանի, ինչը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Գործակալության տվյալներով՝ պաշտոնանկ արվածների թվում կան նաև ոստիկանական գլխավոր դեպարտամենտների ղեկավարներ: Խոսքը գնում է ոստիկանության՝ ֆինանսական հանցագործությունների, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գծով վարչությունների ղեկավարների մասին:
Կոռուպցիոն սկանդալից Թուրքիային պատճառված տնտեսական վնասը գերազանցում է 100 միլիարդ դոլարը: