Սիրիական Ազգային դաշինքը վերընտրել է իր նախագահին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը երեկ վերընտրել է իր նախագահին: Այս մասին նշված է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրությունում:
Ընդդիմադիր կառույցը գլխավորել է Ահմադ Ջարբան, ով առաջին անգամ դրա նախագահ է ընտրվել 2013 թվականի հուլիսին: Այժմ նա ևս 6 ամսով ղեկավարելու է Ազգային դաշինքը: Ջարբայի օգտին քվեարկել է դաշինքի գլխավոր ասամբլեայի 65 անդամ, որը տեղի է ունեցել Ստամբուլում:
Նրա մրցակից, Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը, ով երկիրը լքել է դեռևս 2012 թվականի օգոստոսին, ստացել է 13 քվե ավելի պակաս: Սկզբնական շրջանում հայտարարվել էր, որ նախագահն ունենալու է երեք տեղակալ, սակայն հետո պատվիրակները որոշել են, որ այսօր ևս մեկ անգամ քվեարկելու են տվյալ հարցով և ընտրելու են կազմակերպության գլխավոր քարտուղարին: