Բաժիններ՝

Ֆեթհուլլահ Գյուլենը զինադադա՞ր է առաջարկել Էրդողանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նուրսիական շարժման բարձրաստիճան ներկայացուցչից ստացել է նամակ, որում կառավարությանն առաջարկում է զինադադար:

Այս մասին լրագրող-հրապարակախոսների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը՝ Էրդողանը: Էրդողանը, սակայն, չի հրապարակել նամակի հեղինակի անունը:

Լրագրողները ենթադրում են, որ այդ նամակը ստացվել է կա՛մ անձամբ նուրսիականների առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենից, կա՛մ էլ նրա մերձակա շրջապատի մարդկանցից մեկից: Սակայն Էրդողանը հայտարարել է, որ ոչ մեկի հետ չի գնա բանակցությունների և իրավապահ և դատական համակարգից հեռացնելու է բոլոր նուրսիականներին:

 

Վարչապետը նաև չի բացառել, որ կարող է մեծացվել Ergenekon և Balyoz գործերով դատապարտվածների ազատազրկման ժամկետը և համապատասխան ցուցումներ է տվել արդարադատության նախարարին: Էրդողանն ընդգծել է, որ նախնական հետաքննության ու դատական գործընթացի ժամանակ խախտումների հայտնաբերման դեպքում դատապարտյալները՝ գեներալիտետի ղեկավարությամբ, վերստին կդատապարտվեն:

Էրդողանը դեկտեմբերի 17-ի իրադարձությունները գնահատել է որպես կառավարության դեմ խռովություն: Էրդողանի խոսքերով՝ բնակչության շրջանում անցկացված վերջին հարցախույզները հաստատել են, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշը կատարելապես չի ընկել:

Էրդողանը վստահություն է հայտնել, որ մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ԱԶԿ-ը տանելու է փառահեղ հաղթանակ:

Թուրքիայի կառավարությունը դեկտեմբերի 17-ի իրադարձություններում մեղադրել է նուրսիականներին, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել ոստիկանությունում, դատախազությունում, դատական մարմիններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս