Որո՞նք են Նոր տարվա ամենապահանջված նվերները
Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը պարզել է, որ Նոր տարվան մարդիկ ավելի շատ նվիրում եւ ստանում են երեխաների եւ դեռահասների համար խաղեր եւ խաղալիքներ, դեկորատիվ կոսմետիկա, խնամքի պարագաներ:
Մասնավորապես, ռուսաստանցիների 22%-ը Նոր տարվան նվիրում է եւ որպես նվեր ստանում է երեխաների եւ դեռահասների համար խաղեր եւ խաղալիքներ: Երկրորդ տեղում` 14%-ով, դեկորատիվ կոսամետիկան է, երրորդ տեղում` սփռոցներ, սրբիչներ, անձեռոցիկներ (8%): Սրան հաջորդում է օծանելիքը (7%):
Նշվում է, որ խաղերի, խաղալիքների եւ կոսմետիկայի գները 2013թ. նոյեմբերին 2012թ. նույն ժամանակահատվածի համամետ աճել են 4%-ով:
Նոր տարվա սեղանի համար ռուսաստանյան յուրաքանչյուր ընտանիքին բաժին ընկնող սննդամթերքի ընդհանուր արժեքը, ըստ Росстат-ի, միջինը կազմում է 4,019 ռուբլի, ինչը 7,7% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Այդ սննդամթերքի մեջ են մտնում «Օլիվիե» աղցանի համար անհրաժեշտ բաղադրիչները, կոնֆետներ, մրգեր եւ բանջարեղեն, մեկ տորթ, թեյ, կոնյակ, գինի եւ հանքային ջուր: