Դանիայում հաշվարկել են, որ տոներից հետո դեն նետված եղեւնիներով հնարվոր է 3 հազար բնակարան տաքացնել
Տոներից հետո դանիացիների կողմից դեն նետված եղեւնիները կարող են էներգիայի աղբյուր լինել, եթե դրանք վերածվեն վառելափայտի: Հաշվարկվել է, որ Ծննդյան տոներից հետո փողոց է նետվում մոտավորապես 1,5 մլն եղեւնի, որոնք հետո տեղափոխում են աղբատարները:
Դանիայի կոմունալ տնտեսության հաշվարկներով`եղեւնիները էներգիայի մեծ պոտենցիալ ունեն, եւ մոտ 1,5 մլն եղեւնիով հնարավոր է մոտ 3 հազար ստանդարտ բնակարան տաքացնել մեկ տարվա ընթացքում: