Իրանը նոր սերնդի ցենտրիֆուգներ է մշակում
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը զբաղված է նոր սերնդի ցենտրիֆուգների մշակմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանն ունի 19.000 ցենտրիֆուգ. «Մենք պետք է փորձարկենք նոր ցենտրիֆուգներ, նախքան դրանց զանգվածային արտադրությանն անցում կատարելը»: Սալեհին ընդգծել է նաև միջուկային էներգիայի ոլորտում Իրանի հաջողությունները:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացվել մի օրինագիծ, որը կառավարությանը պարտադրում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս: