ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները 334 սենյակի դուռը փակ գտան
Այսօր ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական խմբակցությունների 4 անդամները հրավիրել էին հանձնաժողովի արտահերթ նիստ, որը պետք է տեղի ունենար 334 սենյակում։ Սակայն հանձնաժողովի անդամները այդ սենյակը փակ գտան և նիստը տեղափոխվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար աշխատասենյակ։
Քանի որ հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը, կարելի է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը չի ցանկացել այդ սենյակը տրամադրել վերոնշյալ խմբակցություններին։
Հանձնաժողովի նիստի օրակարգում կա 2 հարց՝ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստում ոչ էլեկտրոնային եղանակով տեղի ունեցած քվեարկությունների արդյունքների հաշվվման օրինականությունը և կազմակերպչական հարցեր։