Մոտոցիկլետ, դաշնամուր, բիլյարդ… Վլադիմիր Պուտինի հոբբիները (լուսանկարներ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ ակտիվ մարդ է։ Նա տարված է ոչ միայն սպորտով, այլև սիրում է բարձր արագություն, ձկնորսություն և օդային թռիչքներ։
Պուտինն իսկական էքսրտեմալ է։ Նա հարյուրավոր կիլոմետրեր է անցել Խաբարովսկ-Չիտա մայրուղով՝ ճանապարհի որակն ու «Лада-Калина» մեքենայի նոր մոդելը փորձարկելու համար։ Իսկ որքան զարմացան լրագրողները, երբ ՌԴ նախագահին տեսան Harley Davidson մոտոցիկլետի վրա։ Պուտինը Սևաստոպոլում տեղի ունեցած XIV բայք-շոուի լիիրավ մասնակից էր և գլխավորում էր բայքերների շքերթը։
Սակայն մոտոցիկլետ շատերն են վարում, իսկ Formula 1-ի մեքենա՝ շատ քչերը։ Ռուսաստանի նախագահն այդ քչերից մեկն է և Սանկտ-Պետերբուրգի մոտ կառուցված հատուկ մայրուղու վրա զարգացրել է 240կմ/ժ արագություն։
Պուտինի հոբբիների ցանկում առանձին տեղ ունեն ինքնաթիռները։ Նա նստել է 5-րդ սերնդի T-50 կործանիչի խցիկում և հրշեջ-ուղղաթիռի ղեկին։ ՌԴ նախագահը կարողանում է նաև մոտոդելտապլանը կառավարել։
Ինչ վերաբերում է խաղերին, ապա Վ. Պուտինը սիրում է ռուսական բիլյարդ։ Նրա խաղընկերների թվում են հաճախ լինում Դմիտրի Մեդվեդևն ու պաշտոնատար այլ անձինք։
Եվ վերջապես, Պուտինը դաշնամուր է նվագում։ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բարեգործական համերգի ժամանակ նա կատարեց «С чего начинается Родина» ստեղծագործությունը։