Թուրքական ոստիկանության շարքերից հեռացվածները դատի են տալիս Էրդողանին
Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ վերջին օրերին թուրքական ոստիկանության շարքերից հեռացվել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնք բացահայտել էին կոռուպցիոն խոշոր գործունեություն և ձերբակալել էին նախարարների որդիներին: Այժմ նրանք դատի են տվել իշխանություններին:
Ոստիկանները պահանջում են վերականգնել իրենց պաշտոնները և վճարել փոխհատուցում: Emniyyet-Sen հասարակական կազմակերպության ղեկավար Ֆարուք Սեզերը հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դատական գործընթացի ուղղությամբ՝ ամբողջովին վերականգնելու համար ոստիկանների իրավունքները:
Նշվում է, որ Էրդողանը պաշտոնանկ է արել ոստիկանության բոլոր սպաներին ու դատախազներին, որոնք բացահայտել են կոռուպցիոն լայն ցանց, որում ընդգրկված են եղել կառավարության անդամները, նրանց որդիներն ու խոշոր գործարարներ: Պաշտոնանկ արվածների թվում է հայտնվել նաև Ստամբուլի ոստիկանապետը: