Բաժիններ՝

Լաս Վեգասում տաքսու վարորդն ուղևորին վերադարձրել է մեքենայում նրա թողած 300.000 դոլարը

Las Vegas Sun պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի վարորդ Ջերարդո Գամբոան ուղևորներից մեկին իջեցնելիս ավտոմեքենայում հայտնաբերել է գումարով լի մի փաթեթ, ինչից հետո տաքսու վարորդը գտածոյի մասին անհապաղ հայտնել է դիսպետչերին:

Շուտով հայտնաբերվել է նաև դրա տերը, ով, պարզվում է, որ նախօրեին խոշոր գումար է շահել խաղատանը: Երբ ավտոմեքենայում հայտնաբերվել է գումարը (300.000 դոլար), տաքսու վարորդը փոխադրելիս է եղել մեկ այլ ուղևորի, ով էլ հայտնաբերել է 100 դոլարանոցներով լեցուն դրամապանակը և այն հանձնել է տաքսու վարորդին:

Գամբոան հիշել է, որ դրանից քիչ առաջ մի տղամարդու է տեղափոխել Cosmopolitan խաղատնից և հասկացել է, որ հենց նա է թողել դրամապանակը: Դրանից հետո նա կապնվել է դիսպետչերի հետ, ապա պահանջվել է մի քանի ժամ՝ համոզվելու համար, որ այդ գումարի տերն իսկապես Գամբոայի ենթադրած մարդն է:

Ազնվության համար Yellow Checker Star տրանսպորտային ընկերությունը Գամբոային հռչակել է «Տարվա վարորդ» և նրան տվել է 1000 դոլարի պարգևավճար, ինչպես նաև իր հաշվին երկու հոգով շքեղ ռեստորան այցելելու հնարավորություն: Ինչ վերաբերում է խաղացողին, ապա նա, հետ ստանալով իր գումարը, փորձել է հանդիպել վարորդի հետ, որպեսզի միայն սեղմի նրա ձեռքը:

Ճիշտ է՝ նա  նաև խոստացել է անձամբ պարգևատրել վարորդին, սակայն դեռ չի արել դա: Ընդ որում, վարորդը վստահեցրել է, որ ընդհանրապես չի վշտանա, եթե ուղևորը չպահի իր խոստումը. «Ամեն ինչ նորմալ է: Ես պարզապես ցանկացա բարի գործ անել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս