Ռոուհանին հոդված չի գրել գերմանական մամուլի համար. Ռեզա Սադեկ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Ռեզա Սադեկը հերքել է այն տեղեկատվությունը, թե նախագահ Հասան Ռոուհանին մեկնաբանություն է տվել գերմանական Sueddeutsche Zeitung թերթին:

Սրանից առաջ բրիտանական Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հոդված է տպագրել գերմանական մամուլում, որում նշել է, որ Իրանը ցանկանում է երկկողմ հարաբերությունները բարելավել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ արևմտյան մյուս երկրների հետ:

Սադեկը հերքել է սա՝ ընդգծելով, որ Ռոուհանին հոդված չի գրել գերմանական մամուլի համար, և որ հրապարակված նյութը որևէ կապ չունի Իրանի նախագահի հետ:

Տեսանյութեր

Լրահոս