Բաժիններ՝

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 23-ին, ժամը  17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից  փախուստի է դիմել  «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված  Ռոբերտ Մ.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս