Հովիկ Աբրահամյանը ստորագրեց գազային համաձայնագրերը
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ստորագրել է հայ – ռուսական վիճահարույց գազային համաձայնագրերը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պնդում են, որ երեկ այս փաստաթղթերի վավերացման հարցով քվեարկությունը անօրինական է եղել, ուստի դրանք սահմանված կարգով չեն հաստատվել: Նրանք, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի երեկվա նիստի օրինականությունը կվիճարկեն Սահմանադրական դատարանում:
Միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ վավերացված համաձայնագրերը պետք է հաստատի նաև Հայաստանի նախագահը: