Ադրբեջանը որոշել է դիվանագիտական առաքելություն բացել Ուրուգվայում
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը դիվանագիտական առաքելություն է բացելու Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Այս մասին հայտարարվել է Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմեդզադեի, ով հավատարմագրված է նաև Ուրուգվայում, և Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի և պաշտոնատար այլ անձանց միջև հանդիպման ժամանակ, ինչն էլ տեղ է գտել Ուրուգվայի ԱԳՆ-ի կայքում:
Դրանում նշված է, որ Ուրուգվայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության բացմամբ երկու երկրների հարաբերություններում կսկսվի նոր փուլ:
Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի կեսին Ստեփանակերտ էին այցելել ուրուգվայցի պատգամավորները և հայտարարել, որ հարավամերիկյան այդ երկիրը կարող է առաջինը ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Դրանից հետո Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ուրուգվային: