Թուրքիայի համար Հայկական հարցն արդեն իսկ լուծված է. Դողու Փերինչեք
Թուրքական Aydınlık թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության առաջնորդ, հայտնի հայատյաց Դողու Փերինչեքը մեկնաբանել է իր օգտին ՄԻԵԴ-ի որոշում կայացնելը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ.
«Թուրքիայի համար Հայկական հարցն արդեն իսկ լուծված է: Երբ մենք ցանկանում էինք դիմել ՄԻԵԴ-ին, Թուրքիայի իշխանություններն ու ընդդիմության կարևոր ֆիգուրներն մեզ համոզում էին չգնալ այդ քայլին, որպեսզի հավելյալ խնդիրներ չստեղծենք երկրի համար:
Սակայն մենք բոլորս ժողովրդին խոստացել էինք, որ կլուծենք Հայկական հարցը: Թուրքիայի համար արդեն իսկ գոյություն չունի Հայկական հարց, այն լուծված է: Հայկական հարցը լուծված է ազգի հզորության ու ճիշտ քաղաքականության շնորհիվ»:
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքն այս տարվա այս տարվա օգոստոսի 5-ին «Էրգենեքոնի» գործով դատապարտվել է 117 տարվա ազատազրկման: