Դեկտեմբերի 16-ին Պրետորիայում տեղի կունենա Մանդելային նվիրված աշխարհի խոշորագույն հուշարձանի բացումը
Pretoria News թերթի փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի իշխանությունները մտադիր են Պրետորիայում բացել երկրի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հուշարձանը: Այն կհանդիսանա դեկտեմբերի 5-ին իր մահկանացուն կնքած Մանդելային նվիրված խոշորագույն հուշարձանը երկրում ու աշխարհում:
9 մետրանոց բրոնզյա հուշարձանի պաշտոնական բացումը պլանավորված է դեկտեմբերի 16-ին: Դրա նախօրեին ՀԱՀ-ի հարավ-արևելքում գտնվող Կունու գյուղում, որը հանդիսանում է Մանդելայի ծննդավայրը, տեղի կունենա ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկի հուղարկավորությունը: Բացի այդ, դեկտեմբերի 15-ը ՀԱՀ-ում նշվում է որպես Միավորման օր:
Ներկա դրությամբ ընթացքի մեջ են հուշարձանի բացման նախապատրաստական աշխատանքները: Հուշարձանը հավաքվել է 147 մասից, այն կշռում է 4.5 տոննա: Հուշարձանի բացումը տեղի կունենա տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.00-ին: Ներկայումս Մանդելայի ամենամեծ հուշարձանը գտնվում է ՀԱՀ-ի Բլումֆոնտեյն քաղաքում: Նրա բարձրությունը հասնում է 8 մետրի: