Եվրախորհրդարանը դատապարտել է «Արևելյան գործընկերության» երկրների վրա Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Եվրախորհրդարանը ողջունել է Վիլնյուսի գագաթաժողովում Վրաստանի ու Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու առևտրային պայմանագրերի նախաստորագրումը և հույս է հայտնել, որ դրանք կստորագրվեն հնարավորինս շուտ:

Այս մասին նշված է «Արևելյան գործընկերության» երկրների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում: Դրանում Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին կոչ է արել կարճաժամկետ հեռանկարում ապահովել այն, որ այդ երկրների քաղաքացիները կարողանան օգտվել այդ համաձայնագրերի առավելություններից:

Բանաձևում նշված է, որ թեև Ուկրաինան չի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ ԵՄ-ի դռները վերստին բաց են մնում այդ երկրների համար: Բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել է Ուկրաինայի, Հայաստանի ու «Արևելյան գործընկերության» երկրների վրա Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելը՝ կապված ԵՄ-ի հետ համաձայնագրեր չկնքելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս