Իրանը պլանավորել է իր գազը Թուրքիայի տարածքով արտահանել դեպի Եվրոպա
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է խողովակաշար կառուցել իր գազը եվրոպական երկրներ արտահանելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը.
«Մենք գիտենք, որ Իրանը պատրաստվում է գազատար անցկացնել դեպի Եվրոպա: Եվրոպական հինգ երկիր արդեն իսկ պլանավորել է ներկրել իրանական գազ: Թուրք-իրանական հարաբերությունները միայն բարելավվելու են՝ Իրանի արտաքին քաղաքականության մեղմացման ֆոնին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրանը պլանավորել է 1720 կիլոմետրանոց գազատար կառուցել Թուրքիայի տարածքում և դրանով Եվրոպա արտահանել տարեկան 35 միլիարդ խորանարդ մետր գազ: