Բաժիններ՝

14 հիվանդությամբ՝ 10 տարվա ազատազրկում

hetq.am-ը գրում է. Փաստաբան Գագիկ Պապոյանը ՀՀ վերաքննիչ դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալ՝ 58-ամյա տնտեսագետ, շինարար, մեծածախ առևտրով զբաղվող, 4 երեխաների հայր Աշոտ Առաքելյանի առողջական վիճակի մասին նյութեր:

Աշոտ Առաքելյանն այս տարվա փետրվարից անազատության մեջ է, մեղադրվում է թմրանյութերի ստացման համար հումք ներկրելու մեջ:

Այս պահին նա գտնվում է  «Դատապարտյալների հիվանդանոց»-ում:

Փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը տառապում է 14 անուն հիվանդություններով, որոնցից 4-ն անհամատեղելի են պատժի կրման հետ (2006 թ-ի Կառավարության մայիսի 26-ի N 825-Ն որոշման  հավելված 2-ում ներկայացված է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը):

Գագիկ Պապոյանն իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը ներկայացրել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրաասության դատարանին՝ միջնորդելով իր պաշտպանյալին ազատել պատժի կրումից: Սակայն Աշոտը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031