Վաղը Թբիլիսիում տեղի կունենա թուրք-վրացական գործարար ֆորում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ վաղը Թբիլիսիում տեղի կունենա թուրք-վրացական գործարար ֆորում, որը կազմակերպել են Վրաստանի գործատուների ասոցիացիան և Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Ֆորումին մասնակցելու են Թուրքիայի տարբեր ոլորտները ներկայացնող մինչև 35 ընկերության ներկայացուցիչներ:
Գործարար ֆորումի շրջանակներում տեղի են ունենալու երկկողմ հանդիպումներ վրացական ու թուրքական ընկերությունների միջև: Թուրքական ընկերությունները ներկայացված են առևտրային, տրանսպորտային, նավթամթերքի, տեքստիլ, արևային էներգիայի, զբոսաշրջության, կրթության, շինարարական, անշարժ գույքի, սննդի և այլ ոլորտներում: