Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի փոխնախագահը հրաժարվել է ներկա գտնվել Սոչիի Օլիմպիական խաղերին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ և արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վիվիան Ռեդինգը հրաժարվել է Սոչիի Օլիմպիական խաղերին ներկա գտնվելուց: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Քաղաքական գործչի այդ որոշումը կապված է Ռուսաստանում փոքրամասնությունների ներկայիս իրավիճակից նրա ունեցած դժգոհությունների հետ: Արդարադատության հարցերից բացի, Վիվիան Ռեդինգը 2010 թվականից Եվրահանձնաժողովում պատասխանատու է նաև ԵՄ-ի անդամ երկրների քաղաքացիների իրավունքների պահպանման համար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Սոչի մեկնելուց հրաժարվել էր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս