ՀԱԿ երթի մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում ԵԽ գրասենյակին (լուսանկարներ)
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/HAK-yert4.jpg)
Հայ ազգային կոնգրես կուսակցության կողմից հրավիրված երթի ընթացքում մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին: Երթի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը կհանձնի ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի կողմից նամակը, որին կցվել է մասնակիցների կողմից ընդունված բանաձևը: Հիշեցնենք, որ երթի մեկնարկից առաջ Լևոն Զուրաբյանը ընթերցեց բանաձևը, որը միաձայն, քվեարկությամբ ընդունվեց երթի մասնակիցների կողմից: Նամակը հանձնելուց հետո Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ նամակը հանձնել է գրասենյակի ներկայացուցչին։ Ըստ Վ. Կարապետյանի՝ ինքը հատուկ ընդգծել է, որ այն հավանության է արժանեցել երթի բոլոր մասնակիցների կողմից: