Բաժիններ՝

Հրդեհ` Երևանում (լրացված)

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 2/1 շենքի մոտակայքում այրվում է վերամբարձ կռունկ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերամբարձ կռունկի կռունկավարի խցիկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.51-ին, մարվել՝ 13.08-ին: Այրվել է ‹‹Հ.Հովհաննիսյան և ընկերներ›› ՍՊԸ-ին պատկանող վերամաբարձ կռունկի խցիկավարի խցիկն ամբողջությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս