Բաժիններ՝

Հայ եւ թուրք դերասանները ձեռքսեղմման տևողությամբ համաշխարհային ռեկորդ են սահմանել

ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ`  Երեւանի մնջախաղի թատրոնի 32-ամյա դերասան Հովհաննես Հաջինյանը եւ 35-ամյա թուրք դերասան Դենիզ Բարիշը կիրակի Թբիլիսիում ձեռքսեղմումի տեւողությամբ համաշխարհային ռեկորդ են սահմանել:

Ձեքսեղմումն սկսելով դեկտեմբերի 6-իմ, ժամը 20:40-ին, նրանք այն շարունակել են   43 ժամ: Հաջինյանն ու Բարիշը երբեմն նստել են բեմում դրված աթոռներին, ժամանակ առ ժամանակ կազմակերպիչները նրանց թեյ եւ շոկոլադ են հյուրասիրել: Դերասանների ձեռքսեղմումն ավարտվել է կիրակի, ժամը 15:40 –ին: Նրանք երկուսն էլ իրենց լավ են զգում, թեեւ ասում են, որ մի փոքր հոգնել են:

Երկու դերասանները մնջախաղի միջազգային փառատոնների մշտական մասնակիցներ են եւ հայտարարում են, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական հակասությունները չեն խանգարում երկու երկրների ներկայացուցիչներին շփվել»:

Հաղորդվում է, որ ձեռքսեղմման նախորդ ռեկորդը սահմանվել է 2011թ. Նյու Յորքում: Այդ ժամանակ Նեպալի երկու քաղաքացիների ձեռքսեղմումը շարունակվել էր  42 ժամ  35 րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս