«Հայկական Ժամանակ». Սա ոչ բնական մեղք է, ոչ էլ օրինական. քահանան՝ հայ միասեռականների ամուսնության մասին

«Հայկական Ժամանակ» թերթի երեկվա համարում տպագրված «Հայկական գեյ-ամուսնություն» հոդվածը մեծ քննարկման թեմա է տվել հանրությանը։ Ընթերցողների մի մասն անհանգստացած է, որ Հայաստանում համասեռամոլների ամուսնություն է եղել, և այդ զույգը ապրում Է մեր կողքին, մի մասն էլ չի ուզում հավատալ, որ պատմությունն իրական է։ «ՀԺ»-ն հիշեցնում է, հոդվածն այն մասին էր, որ մոտ երեք շաբաթ աոաջ Երևանի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել գեյ-հարսանիք։ Ամուսնությունը պաշտոնապես չի գրանցվել, պսակադրություն տեղի չի ունեցել։ Զույգը միայն եկեղեցում մոմ է վառել, և հիմա բնակվում Է տղաներից մեկի հոր և մոր հետ Երևանի թաղամասերից մեկում՝ մեծ զայրույթ առաջացնելով հարևանների շրջանում։ Շոկային այս երևույթի վերաբերյալ «Հայկական Ժամանակը» երեկ մեկնաբանություն է խնդրել Տեր Կյուրեղ քահանա Տալյանից։ Քահանան «ՀԺ»-ի հետ հետ զրույցում պնդել է, որ նման բաների նկատմամբ չի կարելի անտարբեր լինել, և հենց հասարակության անտարբերությունն Է բերել նրան, որ գեյ-զույգն ընտանիք Է կազմել։ Տեր Կյուրեղն այստեղ նաև դավադրություն է տեսնում։ «Հիմա ինչ-որ ուժեր, որոնք շատ լավ հասկանում են. որ հայ ժողովրդի արժեքները գոնե աոայժմ քրիստոնեական են, հարված են ուղղում ընտանիքի դեմ։ Միայն ես չէ, որ էդ կարծիքին եմ։ էդ մենք ենք, որ չենք հասկանում, թե մեզնից ինչ ենք ներկայացնում, բայց այդ ուժերին պետք է այլասերել մեր ժողովրդին, և հայ ժողովուրդը նրանց կոկորդին կանգնած ոսկոր է։ Պետք է անհանդուրժելի լինել։ Եկեղեցու հայրերի խոսքով ասեմ, եթե շնությունը, ամուսնական դավաճանությունը և այլն, մեղք են, ինչպես Ոսկեբերանն է ասում, բնական մեղք են։ Բնական, բայց ոչ օրինական։ Սա ոչ բնական է, ոչ էլ օրինական։ Կրկնակի, տասնապատիկ ավելի ծանր մեղք է։ Սա ցեղասպանությանից ավելի վտանգավոր է, որովհետեւ հոգին է սպանում, և ոչ թե մարմինը»,- ասել է նա։

Շարունակությունը՝  «Հայկական ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս