Թուրքիան ու Հայաստանը եթե անգամ վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, ապա դրանք կարող են խզվել յուրաքանչյուր պահի. Դավութօղլու
Թուրքական Haber Türk հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով դեկտեմբերի 12-ին ժամանելու է Երևան, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից: Թուրքիան ու Հայաստանը եթե անգամ վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, ապա դրանք կարող են խզվել յուրաքանչյուր պահի` առանց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման:
Այսօր տարածաշրջանում ամուր կապեր են հաստատվել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև: Եթե հաշվի չառնենք Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա կարելի է ասել, որ Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ:
Պաշտոնական Անկարան չի հանդիսանում տվյալ իրավիճակի կողմնակից, բայց եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ առկա մեկուսացումից, ապա նա պետք է լքի Ադրբեջանի տարածքները»: