Ո’չ պետական գրպահանատությանը
ԱԺ Բաղրամյան մուտքի դիմաց հավաքվել են կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող մոտ 2000 ակտիվիստներ։ Ցուցարարները ԱԺ-ի դարպասներին են փակցրել «Ո’չ պետակա գրպանահատությանը» կարգախոսը։
Ցուցարարները կրում են նաև «Դեմ ենք կուտակայինին» պաստառներ։ Քիչ հետո ԱԺ-ում տեղի է ունենալու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունը, որով առաջարկվում է օրենքի կիրառումը հետաձգել մեկ տարով։
Նախագիծը ԱԺ են ներկայացրել իրենց ընդդիմություն հայտարած երեք խմբակցությունները և ԲՀԿ-ն։