Բաժիններ՝

Հայաստան առաքվող գազի գինը կկապվի Ռուսաստանի ներքին գներին

Երևանում այսօր ստորագրվելիք՝ Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի նոր պայմանագրով ՀՀ մատակարարվող գազի գինը գինը կկապվի Ռուսաստանում գազի ներքին գների հետ։ Այս մասին «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ  հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը: Ըստ Սիվիլնեթի՝ նա հավելել է, որ այս քայլը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Միլերի հայտարարությունից պարզ է դառնում, որ տեղի է ունենալու Հայաստան առաքվող գազի գնի նվազում, քանի որ ներկայում «Գազպրոմը» կիրառում է գազի տարբերակված գնային քաղաքականություն:

Նշենք նաև, որ մեկ այլ պայմանագրով «Գազպրոմը» ձեռք կբերի «ՀայՌուսգազարդի» 20%-ը և կդառնա ընկերության 100% սեփականատեր։

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031