Բերման են ենթարկում նաև աղջիկներին
Այս պահին Նալբանդյան-Պուշկին խաչմերուկում՝ Սախարովի հրապարակում, լարված իրավիճակը դեռևս շարունակվում է: Բերման են ենթարկում գրեթե բոլորին, այդ թվում աղջիկներին: Այնտեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով, սակայն, հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ հորդորելով հարցերը գրավոր ուղարկել Ոստիկանություն: