Բաժիններ՝

Այս տարի անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստները կազմում են 77 մարդ. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին 11 ամիսներին Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտում կրած կորուստների քանակը կազմել է 77 մարդ: Այս մասին հայտնել է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ կորուստներից 10-ը հանդիսացել են մարտական կորուստներ, իսկ 67-ը՝ ոչ մարտական կորուստներ: Բացի այդ, անհայտ պատճառներով մահացել է մեկ կուրսանտ:

9 մարդ մահացել է դժբախտ պատահարների հետևանքով (ջրախեղդ եղել, հոսանքահարվել, տանկի տակ ընկել, բարձր տեղից ընկնել, այրվել), 14-ը՝ զոհվել է ավտովթարներում, 12-ը՝ հիվանդություններից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերություններում, 3-ը՝ ուղղաթիռի կործանման հետևանքով, 3-ը՝ չպարզված հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 2-ը սպանվել են քաղաքացիական անձանց կողմից, 16 մարդ ինքնասպանություն է գործել

Միևնույն ժամանակահատվածում վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ է ստացել 91 մարդ, որոնցից 2-ը պայթել են ականների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս