Բաժիններ՝

Ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը մշտապես ուշանում հանդիպումներին. BBC

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լեգենդար մշտական ուշացումները վերստին հայտնվել են մամլո ուշադրության կենտրոնում: Այս անգամ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչը Պուտինը մի ամբողջ 50 րոպե հարկադրել է իրեն սպասել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Հռոմի պապի մերձակա շրջապատը գրեթե մեկ ժամ ցուրտ եղանակին կանգնած է մնացել՝ սպասելով Ռուսաստանի նախագահի գալստյանը: Պուտինի ուշանալու բուն պատճառը հայտնի չէ: Թվում է, թե Հռոմի պապն ու իտալական մամուլը հանգիստ են վերաբերվել Պուտինի ուշանալուն: Հաշվի առնելով՝ նրա համբավը, հազիվ թե, նրանք այլ բան սպասեին նրանից:

Սակայն Հարավային Կորեայի մամուլը հանդարտ չէր ընդունել այն, որ նոյեմբերին իրենց մոտ ժամանած Պուտինը 30 րոպե սպասեցնել է տվել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեին: Չնայած որ Պուտինը ուշանալիս է եղել տվյալ հանդիպմանը՝ նա որոշել է հանդիպել արևելյան մարտարվեստների վարպետների հետ:

Korea Times թերթն այն ժամանակ գրել էր. «Պարո՛ն Պուտին, հաջորդ անգամ եկե՛ք ժամանակին»: Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը 14 րոպեով ուշացել է 2003 թվականին բրիտանական թագուհի Ելիզավետա 2-րդի հանդիպմանը, 2012 թվականին 40 րոպեով ուշացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը: G8-ի գագաթաժողովի խմբային ֆոտոսեսիսան նույնպես բացառություն չի դարձել:

Պուտինը երեք ժամ իրեն սպասեցնել է տվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով նրա հետ պետք է քննարկեր Սիրիայի հարցը: Նախագահին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, թե Պուտինի ուշացումների պատճառն այն է, որ նա մանրամասն է պատրաստվում բոլոր հանդիպումներին և ուսումնասիրում է այն հարցերը, որոնք քննարկվելու են տվյալ հանդիպումներում:

Ընդգծվում է, որ Ռուսաստանի նախագահի ուշացումները երբեմն դիտվում են որպես միտումնավոր վիրավորանք: 2012 թվականին Պուտինն ուշացել է Ղրիմում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը՝ որոշելով այցելել բայքերների ճամբար: Դրա հետևանքով նա հանդիպմանը ներկայացել է նշանակվածից 4 ժամ ուշացումով:

Քաղաքագետ Դմիտրի Աբրամովը կարծում է, որ Պուտինի «գռեհիկ ուշացումները» ակնհայտորեն ի ցույց են դնում նրա ցանկությունը՝ ցույց տալ, որ նա համաշխարհային քաղաքականությունում զբաղեցնում է «ցարական դիրք»: Դեռևս Ռուսական կայսրության ծաղկման ժամանակ ի հայտ էր եկել հետևյալ թևավոր խոսքը. «Երբ ռուս ցարը ձուկ է որսում, Եվրոպան կարող է սպասել»:

Պուտինի արդեն նախկին կին Լյուդմիլան հայտարարել է, որ երիտասարդ տարիներին Պուտինը մշտապես ուշանում էր իր հետ հանդիպումներին:

131201054302_putin_g8_464x261_afp

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս