Նախկին ոստիկանապետի որդին Mitsubish Pajero-ով վթարի է ենթարկվել

shamshyan.com-ի փոխանցմամբ` նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ 26-ամյա Արտակ Ավետիսյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, իր կողմից վարած Mitsubishi Pajero մակնիշի 01 AA 020 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածել ճանապարհի երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևաքնով Ա. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի` վարորդ Ա. Ավետիսյանը ոստիկանության Մարտունու նախկին պետ Թաթուլ Ավետիսյանի տղան է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930