Գեոթիմը ավելի քան 200 մլն դրամ է վճարել տեղական համայնքների բյուջե
Ապահովելով առավելագույն թափանցիկություն, Գեոթիմը պարբերաբար ազդակիր համայնքներին է ներկայացնում Ամուլսարի ծրագրի շուրջ զարգացումները, սոցիալական, տնտեսական, բնապահպանական աշխատանքների ընթացքը:
Այս շաբաթ Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքների՝ Սարավանի, Գնդեվազի և Գորայքի բնակիչները մանրամասն տեղեկատվություն ստացան մինչ այժմ Գեոթիմի կողմից հողերի վարձակալության դիմաց համայնքային բյուջեներ կատարած վճարումների մասին:
Ընդհանուր առմամաբ վերջին 4 տարիների ընթացքում երեք համայքներում հողի վարձակալության դիմաց Գեոթիմը համայքնային բյուջեներ է վճարել ավելի քան 200 մլն դրամ (500. 000 ԱՄՆ դոլար): Վարձավճարնեը ըստ համայքների բաշխվել են հետևյալ կերպ.
Սարավան- 157, 790, 420 AMD
Գնդեվազ- 41, 024, 252 AMD
Գորայք- 30, 546, 590 AMD
2013-ին Սարավանը ստացել է ավելի քան 70 մլն դրամ, Գնդեվազը՝ ավելի քան 31 մլն դրամ, Գորայքը՝ ավելի քան 25 մլն դրամ՝ Գեոթիմի կողմից համայնքային հողերի վարձակալության համար:
Մինչև Ամուլսարի ծրագրի սկիզբը Գորայքի, Սարավանի և Գնդեվազի համայնքային տարեկան բյուջեները չէին գերազանցում 2-5 մլն դրամը:
Հուսով ենք, որ հողի վարձակալության դիմաց Գեոթիմի կողմից համայնքային բյուջեներ փոխանցվող միջոցները կնպաստեն համայքներում կայուն տնտեսական բարեկեցություն ապահովելուն, ի հավելումն Ամուլսարի ծրագրում ուղղակի և անուղղակի աշխատատեղերի, սոցիալական ծրագրերի և ապագայում սպասվող ավելի զգալի տնտեսական արդյունքի:
Գեոթիմը կշարունակի տեղյակ պահել համայնքներին ընկերության կողմից կատարվող վճարումների մասին, ակնկալելով համայնքի ակտիվ մասնակցությունը այս միջոցների արդյունավետ օգտագործման գործում:
Գեոթիմ ընկերության լրատվական ծառայություն