Բաժիններ՝

«Authentic Brands» ընկերությունը ձեռք է բերել Էլվիս Փրեսլիի ժառանգության նկատմամբ իրավունքը

Նյույորքյան «Authentic Brands Group» ընկերությունը ձեռք է բերել Էլվիս Փրեսլիի մտավոր սեփականության նկատմամբ իրավունքը, ինչպես նաեւ  ամերիկյան Մեմֆիս քաղաքում աստղին պատկանող «Գրեյսլենդ» կալվածքի կառավարումը:

«Authentic Brands»-ը տեղեկացրել է, որ գործարքը երգչի անվան, կերպարի, ինչպես նաեւ նրա մասնակցությամբ լուսանկարների, ֆիլմերի ու հաղորդումների նկատմամբ բացառիկ իրավունք է տալիս իրենց:

Գործարքի արժեքը չի հրապարակվում: Ավելի վաղ Էլվիսի մտավոր սեփականության նկատմամբ իրավունքը պատկանում էր  մեկ այլ նյույորքյան ընկերության` «CORE Media Group»-ին:

«Authentic Brands Group»-ին են պատկանում նաեւ «Մերելին Մոնոր» եւ «Մոհամեդ Ալի» բրենդները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս