Առաքել Մովսիսյան. Ոչ մեկ չի կարա նախագահին միջնորդի, որ Իշխան Զաքարյանին վերանշանակի, հասկցա՞նք…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի համոզմամբ` Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերընտրվեց Իշխան Զաքարյանը, որովհետև վերջինս «սաղից լավ ա աշխատել»: 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ ընտրեցիք Իշխան Զաքարյանին, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Որովհետև լավ ա աշխատել, դրա համար»: Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը խիստ գնահատակններ էր հնչեցրել կատարած աշխատանքի վերաբերյալ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Նախագահն իրավունք ունի գնահատականներ հնչեցնելու»:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Իշխան Զաքարյանի վերաառաջադրման համար Սերժ Սարգսյանի մոտ միջնորդել էին ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ, Առաքել Մովսիսյանն ասաց. «Ոչ մեկ չի կարա նախագահին միջնորդի, որ Իշխան Զաքարյանին վերանշանակի, հասկցա՞նք…»:

Մեր հարցին, թե ակնկալո՞ւմ եք նոր բացահայտումներ, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Հա բա, ավելի ուժեղ, ավելի ուժեղ կաշխատի»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն այս հարցում թերահավատ է, նա ասաց. «Ընդդիմությունն իրա ասելիքը թող ասի, մեր համար նշանակություն չունի»: Հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ այդպես էլ բացահայտումների արդյունքում պատասխանատվության ենթարկվող պաշտոնյաներ չեղան: «Ի՞նչ պատիժ պիտի կրեին է~…»:

Հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ՝ բյուջեն «լափեցին», դրա համար պետք է պատիժ կրեին, Առաքել Մովսիսյանը ոչինչ չպատասխանեց: Հարցին, թե ինչո՞ւ եք լռում, չե՞ք հավատում, որ թալանվել է 2012թ. բյուջեն, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Չեմ հավատում»:

 

Տեսանյութեր

Լրահոս