Վ. Գասպարյանն այցելել է Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին եւ հիվանդանոցներ
                                    «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5-ի երեկոյան այցելել է Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին: Վլադիմիր Գասպարյանն այնտեղ է մեկնել Երևան քաղաքի հիվանդանոցներում Մաշտոցի պողոտայում հրահրված միջադեպի արդյունքում տուժած ոստիկանության ծառայողներին տեսակցելուց հետո:
Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Շանթ Հարությունյանի և ցուցարարների հրահրած բախումների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով 8 ոստիկաններ տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    