Արմեն Ալավերդյան. Պետբյուջով թերակատարում չկա
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանին խնդրեց անդրադառնալ մամուլի այն հրապարակումներին, թե ՊԵԿ-ը 76 մլդ դրամով թերակատարել է բյուջեն հարկերի հավագրումը։ Տեղից նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջամտեց. «Ճիշտ չէ, անցեք հաջորդին»։
Արամ Մանուկյանը խնդրեց անդրադառնալ հարկային քաղաքականության մեջ օրենքի հաճախակի փոփոխությանը՝ նշելով. «Հինգ տարվա ընթացքում Ձեր կողմից շահութահարկը փոխվել է 42 անգամ, ստուգումների մասին օրենքը՝ 43, տուրքերիի մասին հարկը՝ 140 անգամ, ասում եք քաղաքականություն չենք վարում, սա չքաղաքականություն է»: Նա նաև հետաքրքրվեց, թե համաձայն չէ՞ արդյոք, որ հարկային քաղաքականությունը «ստաբիլիություն է սիրում»։
Ըստ Արամ Մանուկյանի՝ ինքը չի տեսնում ՊԵԿ-ի մտահոգություն երկրում տնտեսական քաղաքականության ուղղությամբ ու չի տեսնում, թե ինչպես են փորձելու դիմագրավել առկա մարտահրավերների: «60 տոկոս ներդրումների անկում ունենք, որը ազդելու է ձեր հարկահավաքության վրա: Միջավայրը միջավայր չի, որ գումար դրվի և հարկ ստեղծվի։ Իրական մարտահրավերներ են արտադրողի դուրս գալը երկրից, փոքր բիզնեսի, փողի, մարդկային ռեսուրսի… սրանք լուրջ թիվ են նաև արտագաղթի հետ կապված, որոնք լուրջ փոքրացնում են այն դաշտը, որտեղից դուք հարկ, փող եք հավաքել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հետաքրքրվելով, թե այս դեպում ինչպե՞ս է ՊԵԿ-ը դինամիկ աճ ապահովելու հարկերի հավաքագրման ուղղությամբ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ հաստատեց Վարդան Այվազյանի խոսքերը, թե բյուջեի թերակատարում չի եղել ու հավելեց. «76 մլդ թերակատումը չի համապատասխանում, պետբյուջով թերակատրում չկա, բյուջեում նախատեսված է 993 մլրդ դրամ, գումարած 20 մլրդ դրամ կառավարությունն է ծրագրային ցուցանիշով ավելացրել, արդյուքնում ստանում ենք 1 տրիլիոն 13 մլրդ դրամ, որից նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարման ենթակա մնացել է 192 մլրդ դրամ»:
Ինչ վերբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա, ըստ Արմեն Ալավերդյանի՝ դրանք աննպատակ չեն: Խոսելով Արամ Մանուկյանի մատնանշած մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ մտահոգության, ապա Ա. Ալավերդյանն ասաց. «Այս առումով 14-ի բյուջեն բավական լարված ենք դարձնում։ Կան ռիսկեր, իհարկե, կան… կյանքում չկա ոչ մի բան, որ ընդհանրապես ռիսկ չլինի, բաց եկամուտներն ապահովելու առումով շատ դժվար է հարկեր բարձրացնելը։ Մենք տասնյակ տարիներ չենք կարողացել, հիմա, փառք Աստծո, ստացվել է, համատեղ ուժերով արել ենք, եկել, հասել է այն պահը, որ պետք է որակապես մեկ աստիճան վերև գնալ, ինչն էլ նոր մարտահրավերների առաջ է դնում»: Արամ Մանուկյանն էլ առաջարկեց վեց ամսից շուտ օրենսգրքում փոփոխություններ չիրականացնել. «Թե չէ հինգ տարում երկու հարյուր անգամ օրենք փոխելը ո՞րն է: Ոնց որ ձեռ առնեք պառլամենտին, դուք բան ու գործ չունե՞ք»: