Հասան Ռոուհանին սահմանել է այն «կարմիր գծերը», որոնք չպետք է հատվեն օտարների կողմից

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ժողովուրդը թշնամաբար տրամադրված չէ ամերիկացիների հանդեպ: Այս մասին Իրանի կառավարության նիստում հայտարարել է նախագահ Հասան Ռոուհանին:

Նա ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը դատապարտում է իր երկրի հանդեպ թշնամական քաղաքականություն վարելը: Ռոուհանիի խոսքերով՝ «Վեցյակի» հետ բանակցություններ վարելու նպատակը տրամաբանության ու դիվանագիտության օգնությամբ երկրի իրավունքների վերականգնումն է:

Ռոուհանին սահմանել է այն «կարմիր գծերը», որոնք չպետք է հատվեն օտարների կողմից: Խոսքն Իրանի ազգային ինքնիշխանության, երկրի անկախության և մարդու իրավունքների մասին է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930