Բաժիններ՝

«Ինչ -որ բան եթե արել է, ղալաթ է արել, թող իրա համար պատասխան տա, ի՞նչ են կպել հորից». Յ. Վարդանյանը հանդիպել է փաստաբանի հետ

ՀՀ երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի շահերը նախաքննության ընթացքում եւ հետո դատարանում կպաշտպանի փաստաբանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հայրապետյանը: Փաստաբանը ԳԱԼԱի հետ զրույցում ասել է, որ նա Դավիթի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել այլեւս չի կարող: Հանդիպել ու զրուցել է Դավիթի հետ եւ ասել է, որ նա շատ լավ հայերենին տիրապետում է:

«Մանրամասներ գործի մասին չեմ կարող ասել, որովհետեւ գործը նախաքննության փուլում է, երբ ավարտվի, ամեն ինչ կլսենք, կտեսնենք դատարանում»,-ասել է փաստաբանը:

Փաստաբան Վ. Հայրապետյանն ասաց նաեւ, որ իր համար զարմանալի եւ անընդունելի է որոշ լրատվամիջոցների ցուցաբերած անառողջ հետաքրքրությունը Դ. Վարդանյանի գործի կապակցությամբ:

«Ես մի քանիսին ասել եմ ու առիթից օգտվելով` էլի կրկնում եմ, հորդորում եմ այդ լրատվամիջոցներին, որ շոու չսարքեն, քանի որ կյանքում ամեն տեսակի բաներ կարող են լինել. ինչպե՞ս կարող են այդպիսի հզոր, մեծ մարդու հեղինակության հետ խաղալ: Լավ, ասենք տղայի հետ այդպիսի բան եղավ, այս մարդը ի՞նչ մեղք ունի կամ որ արարքի համար են նրան փնովում, հրաժարական են պահանջում և այլն: Չի կարելի, հո Ստալինի ժամանակնե՞րը չեն …»:

Փաստաբանն ասել է նաեւ, որ Յ. Վարդանյանի հետ եւս հանդիպել է եւ զրուցել են:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս