Բաժիններ՝

Իվանիշվիլիի իրավահաջորդը ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին է

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իրավահաջորդը ՆԳ նախարար, 31-ամյա Իրակլի Գարիբաշվիլին է: Սա սենսացիա  չի առաջացրել Վրաստանում, քանի որ վերջին ամիսներին նրա անունը նշվում էր հավանական թեկնածուների թվում, հաղորդում է «Грузия Online»-ը:

Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում Գարիբաշվիլիի թեկնածությունն առաջադրել է «Վրացական երազանքի»  քաղխորհրդի, կառավարության անդամների եւ խորհրդարանական մեծամասնության հետ կոնսուլտացիաներից հետո:

Գարիբաշվիլին համարվում է «Իվանիշվիլիի մարդը»: Վերջին 8 տարվա ընթացքում, մինչեւ քաղաքականություն մուտք գործելը, նա աշխատել է Իվանիշվիլիի ընտանիքի բիզնես կառույցներում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930